ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն հայտնվել է անգլիական ակումբների հետաքրքրության շրջանակներում:
Express-ի տեղեկությունների համաձայն` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն պատրաստ են պայքարել տաղանդավոր արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար:
Նշենք, որ Խավիերը ՊՍԺ է տեղափոխվել 2011 թվականին` «Պալերմո»-ից և այդպես էլ տեղ չի գտել փարիզյան ակումբի մեկնարկային կազմում:
Ֆրանսիական ակումբը 32 մլն ֆունտ ստերլինգ է վճարել Պաստորեի տրանսֆերի դիմաց:






































