«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպումը, կարող է շարք վերադառնալ չորեքշաբթի` մասնակցելով Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը:
«Կարծում ենք, որ Ռոբինի հետ ամեն ինչ կարգին կլինի: Նրա վնասվածքը լուրջ չէ:
Հավանաբար, հարձակվողը շարք կվերադառնա չորեքշաբթի` «Լիվերպուլ»-ի դեմ խաղին մասնակցելու համար»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:







































