ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երաշխավորում է, որ մինչև վերջ գնալու է հայտնաբերված կոռուպցիոն ամեն դեպքի հետևից։
«Պետք է ոչ թե առաջնահերթ դարձնենք անհատի մատնանշումը, չնայած դա պարտադիր է, այլ ընթացակարգեր ստեղծենք»,- այսօր, անդրադառնալով զինված ուժերում կոռուպցիայի բացառմանը, ասաց պաշտպանության նախարարը։
«Այդ ընթացակարգերն այսօր մեզ թույլ են տվել զգալիորեն խնայել մեր միջոցներ, որոնք միանշանակ ուղղվում են սպառազինության մեծացմանը` ավելացնելով մեր կրակային խոցման հնարավորություններն ու պաշտպանական միջոցների ձեռքբերումը զինծառայողների համար: Ես բավարարված եմ այն արդյունքներով, որ այսօր ունենք, որովհետև դրանք զգալի են», – ասաց Վիգեն Սարգսյանը:
«Այս պահին հաստատ կարող եմ երաշխավորել, որ բազմաթիվ մարդիկ իրենց ստացած գերշահույթներից զրկվել են»,-հավելեց նախարարը:
Լուսանկարը՝ Panorama.am-ի