«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան, ով հետ է մղել Մարիո Բալոտելիի խփած 11 մետրանոցը, հայտնել է, որ ուսումնասիրել էր «Միլան»-ի հարձակվողի խաղաոճը:
«Խաղերից առաջ, սովորաբար, ուսումնասիրում ենք մրցակիցներին: Գիտեինք, որ Բալոտելին հիանալի է իրացնում 11 մետրանոցները: Սակայն ես կարողացա հետ մղել այն:
Մենք հաղթանակի դրթող բազմաթիվ պատճառներ ունեինք և ամենակարևորն այն էր, որ այդ մարզադաշտում «Նապոլի»-ն վերջին անգամ շատ վաղուց էր հաղթել: Մենք վստահություն ձեռք բերեցինք: Ճիշտ ուղի ենք ընտրել, իսկ մրցաշրջանը դեռ նոր է սկսվել»,- Football Italia-ն մեջբերում է դարպասապահի խոսքերը:



































