Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտնել է, որ երկրպագուների` Կարիմ Բենզեմային հասցեագրված պահվածքն ափսոսանքի է արժանի:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը «արքայական ակումբ»-ի երկրպագուները սուլոցներ են հասցեագրել հարձակվողին:
«Ինձ համար Բենզեմային հասցեագրած սուլոցներն անչափ տհաճ էին: Մորատան նույնպես չկարողացավ օգտագործել իր շանսը, բայց սուլոցներ չհնչեցին: Պետք է արդարություն դրսևորել բոլորի նկատմամբ»,- ասել է դի Մարիան:









































