Ճապոնիան չի կարողացել ճիշտ գնահատել հնարավոր ցունամիները վտանգը սեփական ատոմակայանների համար: Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների զեկույցում, որոնք գտնվում են Ճապոնիայում և հետազոտություններ են անցկացնում:
«Մի քանի արտադրությունների համար ցունամիի վտանգը թերագնահատվել է»,- ասվում է փորձագետների զեկույցում: Հունիսի 20-ին նրանք կներկայացնեն ավելի ամփոփ զեկույցը: «Ատոմակայանի նախագծողները պետք է պատշաճ ձևով գնահատեն ռիսկերը և ապահովել անվտանգությունը բոլոր վտանգավոր բնական աղետներից»,- նշել են նրանք:
Հաղորդվում է, որ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այս եզրահանգումների հետ համաձայն է:










































