Ավստրալիայի հարավ-արևմուտքում՝ Հայդեն քաղաքի մոտակայքում է գտնվում մի խորհրդավոր վայր, որը խախտում է շրջակա միջավայրի բոլոր օրենքները: Խոսքը երկրաբանական գոյացության մասին է, որը ծովի ալիքի տեսք ունի, սակայն ամբողջովին քարից է կազմված:
Քարե ալիքն այնքան անսովոր է, որ Ավստրալիայի ազգային պարկ է հայտարարվել: Մինչև գաղութարարների գալն այս վայրը բնիկները սրբավայր են համարել:











































