Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում ավարտվեց «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպումը: Մոսկովյան դերբիի հաղթող դարձավ «Սպարտակ»-ը` 3:0 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Աևաս Օզբիլիսը, ով 40-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը: 1-ական գոլ հեղինակեցին նաև Դմիտրի Կոմբարովն ու Սերգեյ Պարշիվլյուկը:
Հավելենք, որ Արաս Օզբիլիսը փոխարինվեց 85-րդ րոպեին, իսկ Յուրա Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:










































