Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է «Նյուրնբերգ»-ի դեմ խաղի արդյունքը և իր կարծիքը հայտնել հանդիպման ընթացքի մասին:
«Խաղն անչափ լարված էր: Անշու´շտ, վաստակած միավորը մեզ չի բավարարում: Ժամանակ առ ժամանակ մենք վատ էինք խաղում պաշտպանության գծում:
Ուրախացնում է այն փաստը, որ բաց թողնված գոլից հետո սաներս ակտիվացան և սկսեցին գոլային պահեր ստեղծել: Սակայն արդյունքում` ոչ-ոքի»,- Bild-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































