Վրաստանի ԱԳ նախարարությունը 122 երկրների հետ փոխել է իր վիզային քաղաքականությունը: Այս մասին այսօր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մայա Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ «ընդհանուր էմիգրացիոն քաղաքականության ձևավորման հետ կապված փոխվել է նաև գործող վիզային քաղաքականությունը, և մի շարք երկրների հետ չեղյալ է համարվել միակողմանի վիզային հաղորդակցությունը»:
Հարկ է նշել, որ Փանջիկիձեն չի նշել այն պետություններին, որոնց հետ իշխանությունները խզել են միակողմանի վիզային ռեժիմը:






































