Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում «Շալկե»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիա»-ին:
Սկզբունքային հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի ջախջախիչ` 4:0 հաշվով հաղթանակով:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է Բաստիան Շվայնշտայգերը: Այնուհետև գոլերի հեղինակ են դարձել Մարիո Մանջուկիչը, Ֆրանկ Ռիբերին և Կլաուդիո Պիսարոն:







































