Wednesday, 17 06 2026
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան

Դուբայում պոռնկությամբ զբաղվող աղջիկը մորը հրահանգել է Հայաստանից աղջիկներ ուղարկել

Հայաստանից Դուբայ մեկնող կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու  հերթական գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:  

 Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն՝ ըստ մեղադրանքի՝ 43-ամյա Սուսաննա Պետրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր՝ Արմենուհի Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ վերջինիս  պահանջով՝ իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:   2012թ. դեկտեմբերին  ընկերուհուց տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի մի բնակչուհի՝ հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը՝ հետագայում վերադարձնելու պայմանով: Միաժամանակ հավաստիացրել, որ աղջիկը կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:   

 Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո` 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով տվյալ աղջկա համար ձեռք է բերել Երևան – Դուբայ չվերթի տոմս և դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից  նրան Դուբայ ճանապարհել, որտեղ, ըստ մեղադրական եզրակացության, վերջինս շուրջ 1,5 ամիս Արմենուհի Պետրոսյանի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան:  

 Սուսաննա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1 և 3 կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում