Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով Երևանի տարբեր փողոցներում երթ է: Այս պահին երթի մասնակիցներին, չնայած ոստիկանների դիմադրությանը, պատ շարվելուն և ակցիան ամեն կերպ խոչընդոտելուն, հաջողվեց հասնել Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Նրանք փողոցի մյուս մայթին են:
Բարձրախոսով ելույթ ունեցավ ՀԱԿ ակտիվիստ Կարեն Թովմասյանը և ասաց, որ իրենց նպատակը ոստիկանների հետ բախումն ու կռիվ հրահրելը չէ, այդ իսկ պատճառով հորդորեց ներկաներին գնալ Ազատության հրապարակ և տոնել իրենց հաղթանակը: Նա այսօրվա երթը համարեց ստացված և հաջողված: Այս պահին ակտիվիստների մի մասը նախագահական նստավայրի մոտ է, իսկ մյուսները երթով շարժվում են Ազատության հրապարակ:
Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը մինչև ակտիվիստների Բաղրամյան 26 հասնելը հեռացել է նախագահական նստավայրից, ըստ երևույթին իր հրաժարականի պահանջը չլսելու համար:








































