Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով:
Մանուկյանը 1/16 եզրափակիչում 9:0 հաշվով ջախջախեց Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Էլսալամին:






































