Սպիտակ տունը բավարար չի համարում վերջին ժամանակներս Իրանից եկող հայտարարությունները Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ հետ տարաձայնությունները կարգավորելու մասին: Ինչպես հաղորդում է RIA Novsti-ն, այս մասին հայտարարել է անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը:
«Դա ակնհայտորեն բավարար չէ: Մենք բաց ենք դիվանագիտության համար, մենք ձգտում ենք երկխոսության, սակայն կպահպանենք ճնշումը, եթե Իրանը չկարողանա օգտվել այդ հնարավորությունից»,- ասել է Ռոդսը:
Նա նշել է, որ Բարաք Օբաման հստակ հասկանալ է տվել, որ ԱՄՆ համար անթույլատրելի է միջուկային զենքի գոյությունը Իրանի ձեռքին:
«Նա բազմիցս ասել է, որ դիտարկում է գործողության բոլոր տարբերակները: Մենք ցանկանում ենք հետազոտել բոլոր հնարավորությունները այս հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»,- հավելել է Ռոդսը:











































