Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Խորվաթիայում Արա Աբրահամյանի տանը տեղի ունեցած հայ-ռուսական «Խորհրդավոր ընթրիքից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ «ընթրիքին մասնակցող» ռուսական կողմը Մաքսային միությանն անդամակցության դետալների քննարկումից հետո մի հարց էլ է բարձրացրել՝ կադրային հարցերը բացառապես հայկական կողմի իրավասության հարց են, թեև իրենց համար խիստ անցանկալի է երկու մարդու՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի պաշտոնավարման հարցը: Այս խոսակցությունն է եղել պատճառը, որ սեպտեմբերի սկզբին դադարեցին խոսակցություններն այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է գրել, և նրան փոխարինելու է Հովիկ Աբրահամյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:










































