Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը պետք է կողոսկրի հերթական վիրահատության ենթարկվի:
Վիրահատության անհրաժեշտության մասին տեղեկատվությունը տարածել է Իսպանիայի թագավորական տան մամլո ծառայությունը:
2012 թ. թագավորն արդեն վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ փղերի որսի ժամանակ կոտրվածք էր ստացել:
Վերջին վիրաբուժական միջամտությունը կայացել է մարտի 3-ին: Առայժմ հայտնի չէ՝ վիրահատությունն Իսպանիայում կանցկացվի, թե արտասահմանում, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հրատարակչության տվյալներով՝ ԱՄՆ-ում աշխատող իսպանացի մասնագետը թագավորի վիճակը գնահատելու համար Մադրիդ է ժամանել:
Նախօրեին Իսպանիայի թագավորական տունն արդեն հրապարակել էր պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ վերջին վիրահատությունից հետո թագավորի ապաքինման տեմպերը դանդաղել են:











































