Իտալական «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին իր ակումբի հետ նոր՝ մինչև 2016թ. գործող պայմանագիր է կնքել: Այդ մասին Տոտտին հայտարարել է մամլո ասուլիսում:
«Այս պայմանագրի համար շնորհակալ եմ ակումբի նախագահին: Համաձայնագրի ստորագրմանը ձգտում էինք բոլորս:
Այն ինձ հնարավորություն կտա կրել մարզաշապիկը, որը ես միշտ սիրել եմ: Վստահ եմ, որ դեռ կարող ենք մեծ նվաճումներ ունենալ»,- հայտարարել է Տոտտին:









































