WikiLeak-ի ներկայացուցիչները հանդես են եկել «Հինգերորդ իշխանություն» (The Fifth Estate) գեղարվեստական ֆիլմի քննադատությամբ: Ֆիլմը WikiLeak-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին է: Քննադատությունը հրապարակվել է անմիջապես կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ ֆիլմի՝ WikiLeaks ռեսուրսը վնաս է հասցրել ԱՄՆ կառավարության հետ աշխատող 2000 ինֆորմատորների: «Նույնիսկ ԱՄՆ կառավարությունն է հաստատում, որ WikiLeaks-ը վնաս չի հասցրել ոչ մի մարդու»,- հայտնում են կայքի ներկայացուցիչները:
Բացի այդ՝ կայքի ներկայացուցիչները ֆիլմն անվանում են որպես «փաստ ներկայացող հերյուրանք» և քննադատում միակողմանի մոտեցման համար: Նրանց խոսքով՝ ֆիլմի ստեղծողները փորձել են Ասանժին ներկայացնել որպես հակասոցիալական շեղումներ ունեցող մարդ:
Ֆիլմը բեմադրել է Բիլ Կոնդոնը: Ասանժին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբեչը:











































