Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ ավագ Իկեր Կասիլյասը միշտ չէ պատշաճ կերպով օգտակար լինում թիմին:
Պերեսն այդ կերպ պատասխանել դարպասապահի հարսնացուի` Սարա Կարբոներոյի հայտարարությանը, ով իր ելույթում նշել է, որ չգիտի, թե որտեղ կծնվի իրենց զավակը` հաշվի առնելով այն փաստը, որ Կասիլյասը կորցրել է իր տեղը «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
«Իկերը մեր թիմի ավագն է: Բայց երբեմն նա մեզ չի օգնում, քանի որ սխալվում են նաև նրանք, ովքեր մեր կողքին են»,- ասել է Պերեսը:



































