Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը մեծ ակնկալիքներ ունի Պեպ Գվարդիոլայի և Մատիաս Զամերի համագործակցությունից: Նրա կարծիքով` իսպանացի մասնագետի բախտը բերել է, որ հնարավորություն ունի աշխատելու Զամերի նման մասնագետի հետ:
«Գվարդիոլան պետք է ուրախ լինի, որ հնարավորություն ունի համագործակցել Զամերի հետ: Ավելի լավ մարզիչ և մարզական տնօրեն գոյություն չունեն:
Հիշեցնենք` Գվարդիոլան զբաղեցրել է «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը` փոխարինելով Յուպ Հայնկեսին, ով 2012/13 թվականներին բազմաթիվ հաղթանականեր է տարել ակումբի գլխավորությամբ:


































