Կիրիբատի խաղաղօվկիանոսյան պետությունն աստիճանաբար սուզվում է ջրի տակ` հանրապետության նախագահ Անոտե Տոնգին ստիպելով ելք գտնել ստեղծված իրավիճակց, և երևում է` դա նրան հաջողվում է:
Ինչպես հաղորդում է National Post-ը, տասը տարի շարունակ հանրապետության նախագահը խաղաղօվկիանոսյան փոքր պետության 100 հազար բնակիչներին զգուշացնում է, որ ապագայում անհնարին կլինի բնակվել կղզիների վրա, և նրանք ստիպված կլինեն լքել իրենց տները, քանի որ օվկիանոսի ջրի բարձրացման պատճառով Կիրիբատին անցնում է ջրի տակ:
Այդ պաճառով նախագահը դիտարկում է աշխարհում առաջին լողացող երկիր ստեղծելու տարբերակը: Տոնգը հույս ունի, որ մի քանի միլիարդ դոլարի և ճապոնական ընկերությունների օգնությամբ կղզին կվերածվի յուրատեսակ առագաստի: Լողացող երկրի շինարարությամբ կզբաղվի «Շիմիզու» ընկերությունը:
Ընկերությունը նախատեսում է երեք կղզիներից յուրաքանչյուրի կենտրոնում ստեղծել մոտ 800 մ բարձրությամբ աշտարակ, որի գագաթին կտեղակայվի «երկրային քաղաքը»: Մշակողների խոսքերով` այդ շինությունները Խաղաղ օվկիանոսի երեսին կլողան հարթակների վրա: Յուրաքանչյուր աշտարակ իրենից կներկայացնի բնակելի շինություն` 30 հազար մարդու համար: Դրանցում բավականաչափ տեղ կլինի գրասենյակների, խանութների համար:















































