Թուրքական Radikal թերթը, վկայակոչելով իսրայելական Haaretz թերթը, նշում է, որ Իսրայելի ռազմածովային ուժերը պատրաստ են թույլ չտալ հունիսի 2-րդ կեսին Գազա ուղևորվելիք «Ազատության նավատորմ 2»-ի մուտքը։
Այդ նպատակով նրանք զորավարժություններ են անցկացնում։
Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախապատվությունը տալիս է «Ազատության նավատորմ 2»-ի կանխման դիվանագիտական տարբերակներին, սակայն ծայրահեղ դեպքում պատրաստ է ռազմածովային ուժերին հրամայել ուժի միջոցով կասեցնել «Ազատության նավատորմ 2»-ի առաջխաղացումը դեպի Գազայի հատված։
Հիշեցնենք, որ «Ֆրանս-պրես» գործակալության տեղեկություններով, այն բաղկացած է լինելու 15-20 նավերից: Նշվում է, որ դրանք Գազա են ուղևորվելու տարբեր երկրների նավահանգիստներից, այդ թվում` նաև Մարսելից: Այս անգամ ակցիայի կազմակերպիչները մտադիր են Գազա հասցնել շինանյութեր ու դեղորայք: