Apple-ի նոր արտադրանքի՝ iPhone 5S-ի մատնահետքերի սենսորը կարող է ճանաչել նաև կատուների թաթերի հետքերը: Համապատասխան վիդեոապացույցը հրապարակվել է TechCrunch պորտալում:
Նշվում է, որ կատվի թաթի դեպքում էկրանի ապաարգելափակման փորձերը եղել են ավելի շատ, քան մարդու մատնահետքերի սքանավորման դեպքում, սակայն արդյունքում փորձերը հաջողությամբ են ավարտվել:
Մնացած երեք թաթերով սենսորը չի աշխատել, քանի որ կատուների թաթերի հետքերը տարբերվում են այնպես, ինչպես մարդու մատնահետքերը:
Եթե կարծում եք, որ Ձեր տնային կենդանուն պետք է հասանելիություն դեպի ձեր օգտահաշիվներ, հանգիստ գրանցեք նրան Touch ID-ի 5 պրոֆիլներից մեկում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Touch ID սքաները չի ճանաչում խոնավ մատների հետքերը:









































