Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Քաթարի 2022թ. աշխարհի առաջնությունը ձմռանն անցկացնելու մասին լուրերը:
«Սա ուղղակի նման է կատակերգության: Ինչու՞ էին Քաթարին աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունք տալիս, եթե նման եղանակային խնդիրներ կան:
ՖԻՖԱ-ն կարծում էր, որ ամռանն անապատում շոգ չի լինի»,- Twitter-ի իր էջում գրել է ֆուտբոլիստը:










































