Վրացի դերասան Կառտլոս Նատրոշվիլին, որը նմանակում է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հեռախոսով ծաղրել է վրացի մի քանի նախարարների՝ հաղորդում է gazeta.ru-ն:
Ներկայանալով որպես Միխեիլ Սաակաշվիլի՝ դերասանը նախարարներից մի մասին հրավիրել է մասնակցել համաժողովի, ոմանց էլ՝ դիվանագետների հետ հանդիպման:
Շրջակա միջավայրի պահպանության նախարարն ասել է, որ զբաղված է և չի կարող գալ, փախստականների հարցով նախարարն ընդհատել է հեռախոսազրույցը «վատ լսվելու» պատճառով, իսկ շրջանային զարգացման նախարարը ներկայացրել է կատարված աշխատանքի հաշվետվությունը:









































