Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցակցի «Լիվերպուլ»-ի դեմ: Լուիս Սուարեսն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա` «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար ստացած 10-խաղյա որակազրկումից հետո:
«Այս ընթացքում Սուարեսը հնարավորություն է ունեցել խաղալու ազգային հավաքականի կազմում: Այնպես որ, խաղային պրակտիկա ֆուտբոլիստն ունեցել է: Նա ջանասիրաբար մարզվել է: Լուիսը վատ մարզավիճակում չէ:
«Վստահ եմ, որ «կարմիր սատանաներ»-ի դեմ խաղադաշտ դուրս գալուց հետո Սուարեսն ավելի ու ավելի լավ հանդես կգա»,- ասել է Ռոջերսը:



































