Լոնդոնի «Ֆուլհեմ»-ի նախկին սեփականատեր Մոհամեդ Ալ Ֆայեդը ակումբի «Քրեյվեն Քոթեջ» մարզադաշտի տարածքում տեղադրել էր «փոփի արքա» Մայքլ Ջեքսոնի արձանը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Ալ Ֆայեդը, ով Ջեքսոնի մտերիմ ընկերն էր, արձանը տեղադրել էր 2011թ., որից հետո երկրպագուները հայտնել էին իրենց բուռն դժգոհությունը: Ֆայեդն ուշադրություն չէր դարձրել դրան ու երկրպագուներին խորհուրդ էր տվել լռել:
2013թ. ամռանը «Ֆուլհեմ»-ը 150 մլն ֆունտի դիմաց վաճառվեց ամերիկացի գործարար Շահիդ Խանին, որը չի ցանկանում պահպանել արձանը, որն, ըստ նրա՝ «ոչ մի առնչություն չունի ակումբի ու նրա պատմության հետ»:
Արձանը դեռ տեղում է:













































