Իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ Costa Concordia նավի վթարման հետևանքների վերացմամբ զբաղվող մասնագետներն այսօր անցել են երկու մարդկանց որոնումներին, ովքեր անհետ կորած են համարվում: Խոսքը սիցիլիացի կին զբոսաշրջիկի և Հնդկաստանի քաղաքացի հանդիսացող անձնակազմի անդամի մասին է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկրի քաղաքացիական պաշտանության դեպարտամենտում հայտնել են, որ խորտակման վայրի ներքևի հատվածում ուսումնասիրություն կանցկացնեն հատուկ ռոբոտները, այնուհետև ստացված տեղեկությունների հիման վրա ջրասուզակներն ու փրկարարները կսկսեն աշխատել: Նման ծրագիրը հնարավոր է դարձել շնորհիվ սեպտեմբերի 17-ին անցկացված եզակի գործողության, որի ընթացում հաջողվել է նավը հորիզոնական դիրքի բերել: Այն իջեցվել է խութերի վրայից ու տեղադվել ջրի տակ հատուկ կառուցված հարթակի վրա:
2012-ի հունվարի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր 32 մարդ: 30-ի դիակները նախկինում հայտնաբերվել էին:








































