Ախալքալաքից տասնմեկամյա հայ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան 5 տարի է՝ զբաղվում է երաժշտությամբ՝ հայտնում է jnews.ge-ն:
Հունիսի 4-ին Թբիլիսիում Անահիտն արժանացավ «Փոքրիկ վիրտուոզ» տիտղոսին:
Մայիսին Անահիտը Իտալիայում էր։ Աշխարհահռչակ Ռոսինիի անվան թատրոնում նվագել է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը» և 2-րդ կարգի մրցանակ նվաճել:
Անահիտ Ստելմաշովան 2 տարեկանից նվագում է, սակայն երաժշտական դպրոց սկսել է հաճախել 6 տարեկանից:
Անահիտը երազում է ապրել Փարիզում, սովորել Միշելում և ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան: Երաժշտության մեջ ձգտում է նմանվել Էլիսո Փոփխաձեին ու Դենիս Մացուևին:










































