Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ՉԼ-ում՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
«Մեզ համար կարևոր էր գոլ չընդունել, իսկ դաշտի տերերը հիանալի էին գործում առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում նրանք թուլացրին տեմպը, իսկ մենք օգտագործեցինք մեր հնարավորությունները:
Այս հաղթանակը տոնեցինք փորձի հաշվին: Մենք մեկնարկեցինք հաղթանակով, ինչը շատ լավ է: Հաղթել ենք հակառակորդի, որը սեփական հարկի տակ կարող է պարտության մատնել ցանկացած մրցակցի»,- հայտարարել է Վենգերը:









































