2012թ. ԱՄՆ-ում օտարերկրյա ծագում ունեցող բնակիչների թիվը 447 հազարով ավելացել է: Ընդ որում, ասիական երկրներից ներգաղթյալների թիվը անհամեմատ մեծ է Լատինական Ամերիկայից ներգաղթողների թվի համեմատ՝ հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի զեկույցին:
Ինչպես նշվում է զեկույցում, անցյալ տարի ասիական պետություններից ԱՄՆ է ներգաղթել 309 հազար մարդ՝ այն դեպքում, երբ լատինաամերիկյան երկրներից ԱՄՆ ներգաղթյալների թիվն ավելացել է ընդամենը 47 հազարով:
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ ներգաղթյալների հոսքը անցած տարվա համեմատ ավելացել է գրեթե 25 հազարով՝ 2011թ. ԱՄՆ է ներգաղթել 422 հազար մարդ:











































