ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է շուրջ երկու տասնյակ հարց, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին, մասնավորապես, էներգետիկայի, առևտրի, գիտատեխնիկական ոլորտներին:










































