«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ ցուցադրած իր թիմի խաղը: Հիշեցնենք` Նեապոլում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2:1 հաշվով հաղթանակով:
«Բավարարված եմ, քանի որ մենք կատարեցինք այն ամենն, ինչի մասին խոսել էինք խաղից առաջ: Գիտեինք, իհարկե, որ «Բորուսիա»-ն բարդ մրցակից է և որ թիմի յուրաքանչյուր խաղացող պետք է օգնի պաշտպաններին:
Կարծում եմ, որ շտկելու շատ բան ունենք: Սակայն ես գոհ եմ Եվրոպայի փոխչեմպիոնների դեմ իմ սաների ցուցադրած խաղից: Հիանալի արդյունք գրանցեցինք»,- Football Italia-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:






































