Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստան-ԵՄ շփումները ոչ թե կպակասեն, այլ չեն ավելանա. Արման Մելիքյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

 – Մաքսային միությանն անդամակցելու որոշմամբ Հայաստան-ԵՄ շփումները կպակասեն. դա կարծեք թե անվիճելի փաստ է: Հետաքրքիր է, սակայն, հնարավոր կլինի՞ պահպանել Հայաստան-ԵՄ հարաբերությունների արդյունքում մինչ օրս ձեռք բերվածը, ձեռքբերումների պահպանման համար ի՞նչ է անհրաժեշտ:

 – Շփումները ոչ թե կպակասեն, այլ, թերևս, չեն ավելանա: Եթե որպես պահպանման ենթակա «ձեռքբերում» դիտարկելու լինենք այն, որ ձևավորվել է կեղծված ընտրություններին աջակցելու ԵՄ-ի ավանդական դարձած պահվածք, ապա այսօր դա ժամանակավորապես ակտուալ հարց չէ, և դրան իմաստ կունենա անդրադառնալ երեք-չորս տարուց:

 – Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ՄՄ անդամ երկրների քաղաքական կապվածության մակարդակը՝ հիմքեր կա՞ն ենթադրելու, որ բոլոր այդ երկրներում (հետագայում՝ նաև Հայաստանում) քաղաքական ստանդարտները, ազատությունների չափը որոշվելու են Ռուսաստանի կողմից: Այսինքն` հնարավո՞ր է գծվի ազատության մի սահման, որը հատելն անթույլատրելի լինի:

 – Վերադարձ դեպի Խորհրդային Միությանը բնորոշ զանգվածային բռնաճնշումների գործելակերպը դժվար թե տեղի ունենա՝ փոխվել է տնտեսական մոդելը: Այստեղ ձևավորվելու է մասնավոր սեփականության ընդհատված ավանդույթով չինովնիկական պետությունների գոտի, որում օրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը բացառիկ երևույթ է լինելու դեռ առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում: Սա իշխող վերնախավերի դիրքերի պահպանման դեմ ուղղված առաջնային վտանգն է լինելու, ինչը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից այլընտրանքային նյութական միջոցների ներհոսքի արգելման:

 – Հայաստանում մամուլի, խոսքի ազատության առումով որոշակի առաջընթաց կա: ՄՄ անդամ դառնալով` Հայաստանը կհայտնվի մի «շրջանակում» (հաշվի առնելով դրությունը ՄՄ անդամ մյուս երկրներում), որտեղ միայն կարելի է նահանջ ապրել: Խոսքի ազատության առումով մեր ձեռքբերումները վտանգվա՞ծ են արդյոք:

 – Հեռուստատեսությունը Հայաստանում այսօր էլ է արգելափակված: Տպագիր մամուլն արդեն կորցրել է իր նշանակությունը, այն այլևս զանգվածային բնույթ չունի, և այստեղ կարելի է ամեն ինչ հրապարակել, բայց չկա ընթերցողը: Մնում է համացանցը, որի նկատմամբ պետության կողմից կիրառվելիք հնարավոր սահմանափակումները կդիտարկվեն որպես ոտնձգություն խոսքի և խղճի ազատության դեմ:

 – Սիրիական հակամարտության շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռք բերած համաձայնության փաթեթում հնարավո՞ր է ինչ-որ կերպ ներառված լինի նաև Հայաստանի հարցը, այսինքն` Հայաստանը ևս դառնա «առևտրի առարկա»: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կարո՞ղ է դրանով ևս պայմանավորված լինել:

 – Ես կարծում եմ, որ առաջիկա տասնամյակի համար Ռուսաստանի աշխարհաքաղաքական ձևաչափն ընդհանուր առմամբ փոխհամաձայնեցվել է ավելի վաղ, և Հայաստանն այդ ձևաչափի բաղադրատարրերից մեկն է: Մաքսային Միությանը միանալու համաձայնության մասին Մոսկվայում արված հայտարարությունը, թերևս, մարտավարական խնդիր էր լուծում:

 – Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման որոշումը պայմանավորում են նաև Ռուսաստանի կողմից ճնշումներով. իբրև դրանց բաղադրիչ՝ նաև նշվում է հնարավոր պատերազմը: Եթե ՄՄ անդամակցմամբ խուսափում ենք պատերազմից, մյուս կողմից` Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, հարց է առաջանում` որտե՞ղ պիտի այդ զենքն օգտագործի Ադրբեջանը:

 – Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտություն է եղել: Կարելի է ասել, որ Հայաստանի՝ Մաքսային Միության մեջ մտնելու մտադրության մասին մոսկովյան հայտարարությունը նպատակ ուներ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և պատահական չէ, որ այն արվեց Պուտին-Ալիև հանդիպումից հետո և Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ:

 – Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն ի՞նչ հեռանկարներ է բացում ԼՂ խնդրի կարգավորման համար: Ռուսաստանը կարո՞ղ է հանդես գալ տարածաշրջանում անվտանգությունն ապահովողի դերում:

 – Շատ բան պարզ կդառնա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ամեն դեպքում, կարծում եմ, որ պատերազմի հավանականությունը մեծ չէ` Ռուսաստանն ինքը կգերադասի իր շահերն ապահովել առանց պատերազմական գործողությունների մեջ որևէ ձևով ներքաշվելու: Հայաստանն ու Արցախը ևս շահագրգռված են խաղաղության պահպանմամբ: Այսպիսով` միակ պատերազմածին օջախը մնում է Ադրբեջանը, որը ևս դժվար թե առանց լուրջ արտաքին դաշնակցային աջակցության սիրտ անի պատերազմ սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում