Խոշոր յուրացումների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի մտերիմ ընկերը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Օհանյանն ինչքան շուտ դուրս գա, այնքան ավելի լավ կլինի:
«Եթե ինքը նամակ է գրել նախագահին, ապա դա նախագահի որոշելու խնդիրն է: Պետք է ասեմ, որ ներման դիմում գրելու օրվանից էլ միշտ հույսեր եղել են, որ նախագահը կների, բայց դեռ ոչինչ չեմ կարող ասել»,-նշել է պատգամավորը՝ հավելելով որ ինքը թեև չի այցելել իր ընկերոջը, սակայն միշտ կապ ունի նրա հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































