«Ռեալ Սոսյեդադ»-ի իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն «Շախտյոր»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղի շրջանակներում ծանր վնասվածք է ստացել:
Բուժզննության արդյունքում հայտնի է դարձել, որ 26-ամյա կիսապաշտպանը վնասել է ծունկը` կտրելով ծնկի խաչաձև հյուսվածքները:
Այսպիսով, ըստ նախնական եզրակացությունների, Գրաներոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 6 ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն կրեց «Շախտյոր»-ից: Երկու գոլ խփեց Ալեքս Տեյշեյրան:







































