Դեմոկրատ կոնգրեսականները մտադիր են առաջիկա շաբաթներին նախաձեռնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատավարություն՝ կապված շահերի բախման հետ։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Ներկայացուցիչների պալատի ու սենատի անդամները հայտարարում են, որ Թրամփը հրաժարվում է վաճառել իր ընկերությունները կամ փոխանցել ակտիվները հավատարմագրային կառավարման՝ դրանով մշտապես խախտելով սահմանադրական նորմերը, որոնք արգելում են նախագահին նվերներ ու վճարումներ ընդունել օտարերկրյա կառավարություններից։
Հայցը կներկայացվի մինչ հաջորդ շաբաթ, սակայն արդեն մի քանի տասնյակ կոնգրեսականներ իրենց ստորագրությամբ միացել են նախաձեռնությանը։
Հունվարին Թրամփը լքել էր իր Trump Organization ընկերությունը։ Թրամփի՝ հարկային հարցերով խորհրդական Շերի Դիլոնը հայտարարել էր, որ նա մինչ երդմնակալությունը կփոխանցի իր բոլոր ակտիվները հավատարմագրային կառավարման և կհրաժարվի իր ընկերությունում բոլոր պաշտոններից։









































