Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մտադիր է իր հարբած քաղաքացիներին ուղարկել մասնավոր սթափարաններ, որտեղ քաղաքացուն կներկայացվի 400 ֆունտ սթեռլինգի տուգանք, հայտնում է The Daily Telegraph-ը:
Այս հատատություններում իրենց գործողությունները վերահսկել չկարողացողներին կտեղավորեն մեկուսարաններում, որտեղ նրանք կգտնվեն մասնագետների հսկողության ներքո:
Ինչպես գրում է թերթը, հաստատությունը ֆիքսում է 1 գիշերվա վճարը: Բացի գոյություն ունեցող վճարից, անսթափ բրիտանացիներին կներկայացվի 80 ֆունտ սթեռլինգի տուգանք՝ հարբած վիճակով հասարակական կարգը խախտելու համար:








































