ԱՄՆ-ը ռուս ցանցահեններին կասկածել է Կատարում լրատվական գործակալության կոտրման մեջ, ինչն էլ սկանդալ է հրահրել տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն աջակցություն է ցուցաբերում Կատարին կոտրումը հետաքննելու հարցով։
«ԱՄՆ պաշտոնատար անձիք ասում են, որ ռուսների նպատակը եղել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև լարվածություն ստեղծելը»,-հաստատում է հեռուստաալիքը։ Այն որևէ հավաստիացում չի ներկայացնում։
Կատարի լրատվական գործակալությունը հանդիսանում է երկրում միակ ԶԼՄ-ն, որի միջոցով պաշտոնական տեղեկատվություն է տարածվում։ Գործակալության էջի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել հաջողվել է կոտրումից 4 ժամ անց։







































