Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է թիմում իր ադապտացվելու մասին:
«Ակումբում ինձ շատ ջերմ ընդունեցին: Առաջին իսկ րոպեներից ինտեգրվեցի թիմում: Այժմ պետք է բարելավեմ խաղային որակներս` հիանալի մրցաշրջան անցկացնելու համար:
Իհարկե, հենց սկզբից փոքր-ինչ բարդ էր, քանի որ նախամրցաշրջանային մարզումների գրեթե չեմ մասնակցել: Երբ հանդես ես գալիս Չեմպիոնների Լիգայում, աննկարագրելի զգացումներ ես ունենում»,- Sky Sports-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:








































