Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները չեն կարողացել պաշտոնապես գրանցել բրիտանացու՝ Ջոն Դոյլի ունակությունը, որը կարողանում է աչքերը դուրս բերել ակնակապիճներից առավելագույն հեռավորությամբ:
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, փորձը չի հաջողվել գրանցել, քանի որ մասնագետները չեն ունեցել համապատասխան սարքավորում՝ չափելու արդյունքը:
Տղամարդը, չնայած հուսահատությանը, ասել է, որ շարունակելու է ռեկորդ սահմանելու փորձերը:
Ենթադրվում է, որ մի քանի շաբաթ անց համապատասխան գործիքներով զինված մասնագետները դարձյալ կփորձեն չափել, թե տղամարդը ինչ հեռավորությամբ է կարողանում իր աչքերը դուրս հանել ակնակապիճներից:











































