Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է իր թիմակից Ուեյն Ռունիի մասին:
«Ռունիի հետ խաղալն ուղղակի երջանկություն է: Նա կարողանում է խաղադաշտում անել այն, ինչ ուզում է: Ուեյնը կարողանում է խաղալ գրեթե բոլոր դիրքերում:
Ինչ վերաբերում է Ֆլամինիին, ապա կարող եմ ասել, որ նա լավ գործեց «Բայեր»-ի դեմ խաղում: Նա մի շարք կարևոր դրվագներում հաղթող դուրս եկավ: Մարզիչը լավ գիտի՝ ինչպես աշխատել նրա հետ և որ դիրքում դուրս բերել խաղադաշտ»,- հայտարարել է հոլանդացին:







































