20th Century Fox ընկերության ներկայացուցիչները հերքել են տեղեկություններն այն մասին, որ Առնոլդ Շվարցենեգերը նշանակվել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» ֆիլմի շարունակության մեջ հակահերոսի դերում, գրում է Variety-ն:
Հաղորդագրությունն այն մասին, որ Շվարցենեգերը կխաղա «Ավատարի» երկրորդ մասում՝ հիմնական բացասասկան կերպարի դերում, մամուլում շրջանառվել էր նախօրեին:
Ներկայումս, սակայն, 20th Century Fox-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Քեմերոնն ու ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն դեռ նոր են սկսել դերասանների ընտրությունը:
Միաժամանակ, հավանական է, որ Շվարցենեգերը իրականում ֆիլմում հիմնական դերերից մեկի հավակնորդ է:










































