Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Կնքվել է «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խմբի» ստեղծման մասին հուշագիր

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի, «Օգնեմ» հիմնադրամի, «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի, «Առողջության կամուրջ-Հայաստան» հիմնադրամի, «Եվրոպա Դոննա Արմենիա» հիմնադրամի և «Եվրոպական իրավաբանների ծառայություն» ՍՊԸ-ի միջև կնքվեց «Քաղցկեղով հիվանդների պաշտպանության խմբի» ստեղծման հուշագիր։

«Եվրոպա Դոննա Արմենիա» հիմնադրամի նախագահ Նվարդ Քոչարյանը շատ կարևորեց տվյալ նախաձեռնությունը, որը ոչ միայն նրանց համար է, ովքեր արդեն իսկ գիտեն, թե քաղցկեղն ինչ է, այլև նրանց՝ ովքեր ինչ-որ կերպ առնչվել են այդ խնդրին։

«Ցավոք քաղցկեղը շատ մեծ տարածված է Հայաստանում և օրեցօր ավելի մեծ թվեր են արձանագրվում: Հիվանդությունը բավականին «երիտասարդացել է»։ Նախկինում քաղցկեղով հիվանդների միջին տարիքը մոտ 40-50 էր, բայց այժմ 25 տարեկան բավականին շատ հիվանդներ կան։ Մենք ներկայացնում ենք կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարող ընկերություն Հայաստանում։ Այս ոլորտում դեռ շատ անելիքներ կան։ Կարծում եմ, որ պետք է մարդկանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնել, որպեսզի վեց ամիսը կամ տարին մեկ անգամ նրանք այցելեն բուժհաստատություններ և պարտադիր բուժզննում անցնեն։ Դրա միջոցով հնարավոր է շուտ հայտնաբերել հիվանդությունը»,- նշեց Նվարդ Քոչարյանը։

«Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը հույս հայտնեց, որ իրենց կառույցը հարցեր բարձրացնելուց բացի կարող է նաև հարցեր լուծել քաղցկեղով հիվանդ անձանց համար։

«Քաղցկեղով հիվանդ մարդկանց պետք է ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային, հոգեբանական օգնություն։ Նրանք շատ մեծ ու դժվար ճանապարհ են անցնում և ես հույս ունեմ, որ մեր խումբը կկարողանա հարցեր բարձրացնել, որոնք անպայման և շատ շուտ իրենց լուծումները կստանան»,- շեշտեց Բալոյանը։

Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ Դավիթ Գևորգյանի կարծիքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի ոլորտում ինչ-որ բան փոխել։

«Ես մաղթում եմ մեզ լինել այն փոփոխությունը, որը ցանկանում ենք տեսնել աշխարհում։ Կարծում եմ, որ մենք կոչված ենք լինել այդ փոփոխությունը։ Մեր ասոցիացիան Հայաստանում նոր է, և մենք հանձն ենք առել զարգացնել Հայաստանում հոգեուռուցքաբանության ոլորտը։ Այն հոգեբանության և ուռուցքաբանության միջակայքում է գտնվում։ Ես հույս ունեմ, որ բժշկագիտական և հոգեբանական ոլորտների միջև համագործակցության լավ նախադեպ է և բխում է հիվանդների ու իրենց մտերիմների շահերից»,- շեշտեց Դավիթ Գևորգյանը։

«Օգնեմ» բարեգործական հիմնադրամի նախագահ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը իր խոսքում նշեց, որ ինքն էլ տարիներ առաջ անցել է այդ ամենի միջով և շատ լավ հասկանում է ու գիտի այն մարդկանց առկայության կարևորությունը, ովքեր գիտեն ինչ անել, ինչ խորհուրդ տալ և քաջալերել։

«Երբ ես քաղցկեղով հիվանդ էի, ցանկանում էի տեսնել որևէ մեկին, ով անցել է այդ ճանապարհը, բուժվել է և նորմալ կյանքով ապրում է, բայց ինձ չհաջողվեց։ Այնպես չէ, որ նրանք չկային, ուղղակի նրանց համար դժվար էր, գալ, հանդիպել ինձ հետ և նորից հիշել այդ ամենը։ Հաղթահարելուց հետո, ես բացեցի «Օգնեմ» հիմնադրամը և հիմա հաճախ շփվում եմ քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ»,- ասաց Գյանջումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում