Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Տարոն Մարգարյանը չի՞ վախենում դժոխքից․ Ինչպես են Երևանի ավագանիում գոյակցելու ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանին»

Երևանի ավագանու ընտրությունների օրը ՀՀԿ շտաբում տեղի ունեցած բռնությունից հետո Զարուհի Փոստանջյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դժոխքի է վերածելու Տարոն Մարգարյանի կյանքը։ Ընտրություններից հետո ստացած հինգ մանդատները «Երկիր ծիրանի» կուսակցությունը որոշեց վերցնել: Փոստանջյանի խոսքով՝ քաղաքապետարանի համար իրենք արդեն իսկ ունեն լիազորություններ, այդ լիազորությունները իրենց տվել են քաղաքացիները:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու խոստումներն ուժի մե՞ջ են, Փոստանջյանը պատասխանել է. «Կտեսնեք՝ ինչպես է Տարոն Մարգարյանն աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես բռնազավթիչ քաղաքապետ»:

Տարոն Մարգարյանն էլ իր կյանքը դժոխքի վերածելու՝ Փոստանջյանի հայտարարությանն արձագանքել էր. «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նիստեր են անցնելու: Ներկա կլինեք՝ կտեսնեք»:

ՀՀԿ ավանագու անդամ Նաիրա Նահապետյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փոստանջյանի հայտարարությանը, նշեց. «Ես դեռ իրեն չեմ ճանաչում, երբ իրեն ճանաչեմ, տեսնեմ՝ ինչ ինքը նկատի ունի, նոր կկարողանամ մեկնաբանել: Հիմա ամեն մի ցնդաբանություն կարո՞ղ եմ ես մեկնաբանել»:

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք միանալո՞ւ են Զարուհի Փոստանջյանի՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու հայտարարությանը, ասաց. «Ես կարող եմ ասել, որ աշխատելու ենք, որպեսզի երևանցիների կյանքը դրախտի վերածենք, եթե այդ հարթության մեջ նայենք: Մեր աշխատանքն ուղղված է լինելու մարդկանց կյանքը բարելավելուն, ոչ թե ինչ-որ մեկի կյանքը վատացնելուն, նույնիսկ եթե դա վերաբերում է ՀՀԿ ներկայացուցչին»:

Ավագանին, նրա խոսքով, կոլեգիալ մարմին է, որը կարող է ստեղծել քննիչ հանձնաժողով. «Եթե նույնիսկ հաշվի չառնենք, որ այն դրական փոփոխությունները, որ մենք կարող ենք իրականացնել՝ առաջարկելով և հիմնավորելով այդ առաջարկը, Երևանի ավագանու խմբակցությունը կարող է ստեղծել քննիչ հանձնաժողով շատ տարբեր հարցեր քննելու և բացահայտելու համար: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները բավականին լայն են, և մեկ խմբակցության որոշմամբ հնարավոր է դա իրականացնենք, և մենք օգտվելու ենք մեր այդ լիազորությունից»:

Նա նշեց, որ իրենք ունեն ծրագիր մարդկանց կյանքը բարելավելու համար, իսկ թե այլ ուժեր ինչ պլաններ ունեն՝ թող իրագործեն այդ պլանները:

Արդյոք «Ելքը» տեսնո՞ւմ է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցոթյան հետ համագործակցության հնարավորություն, Դավիթ Խաժակյանն արձագանքեց. «Բնականաբար, տեսնում ենք, բայց այն հարթության մեջ, որ ես ասացի՝ համագործակցություն հանուն փոփոխությունների, համագործակցություն հանուն Երևանի բարեկարգման և բարելավման. մենք եկել ենք կոնկրետ աշխատանք տանելու: «Ելք» դաշինքն ասում է, որ եկել է փոփոխություններ բերելու, ոչ թե հին խնդիրների մասին անդադար խոսելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում