Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Գողականներին ասում են՝ ներդրումներ արեք, նա էլ հետո կասի՝ ախպեր, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիք»

Հայաստանը դեպի Միացյալ Նահանգներ և եվրոպական գրեթե բոլոր երկրներ ուղիղ չվերթներ չի իրականացնում։ Հայաստանի քաղաքացիները որևէ երկիր հասնելու համար ստիպված են տարանցիկ երկրի՝ հիմնականում Ռուսաստանի կամ Ուկրաինայի տարածքով գնալ։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվականը» զրուցեց ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ։ Վերջինս որպես առաջին և հիմնական պատճառ մատնանշեց Հայաստանի՝ ազգային ուղևորափոխադրող չունենալու խնդիրը։

«Ժամանակին մենք ունեինք սեփական ավիաընկերություն ՝ «Հայկական ավիաուղիները», որն ուներ սեփական օդանավեր, բայց չուներ տրանսատլանտիկ տիպի օդանավեր, որոնք կարող են երկար ռենջով թռիչքներ իրականացնել, իսկ նման օդանավերը շատ թանկ են, դրանց գինը սկսվում է հարյուր միլիոն դոլարից , օրինակ՝ Airbus 380-ը երկհարկանի ամենանոր օդանավերից է , որի գինը մոտ 380 միլոն է։ Հայաստանն աղքատ, փոքրիկ երկիր է, որը հնարավորություն չունի այդպիսի օդանավեր վարձակալելու կամ առավել ևս՝ գնելու»,- ասաց Շահեն Պետրոսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ նման ուղիղ թռիչքները շատ երկար են տևում ՝ մոտ 16 ժամ։

«Պատկերացրեք Երևանից 16 ժամ ուղիղ թռչում ես Լոս Անջելես կամ Նյու Յորք, ու կլաուստրաֆոբիա ունեցող մարդու համար ինչքան ծանր կլինի փակ տարածքում օդի մեջ այդքան ճանապարհ գնալը, էն էլ էկոնոմ կարգի ուղևորների համար, որոնց համար այնքան էլ հարմար չեն օդանավի այդ նստարանները, 16 ժամ տառապում են մարդիկ։ Ավելի լավ է՝ նրանք մի թռիչքով կարողանան մի քանի ժամ հանգստանալ ինչ-որ օդանավակայանում՝ Ֆրանկֆուրտի, Փարիզի կամ Ամստերդամի և այլն։

Պահանջարկը կա իհարկե, բայց այդ կարգի չէ, որ… սա կոպիտ ասած՝ բիզնես է, եթե ինչ-որ մի գործարարի սա ձեռնտու լիներ, ապա նրանք հաստատ կանեին դա, ամերիկյան բազմաթիվ ընկերություններ կան, որոնց միջոցով կարող են անել, բայց չեն անում, ուրեմն՝ շահութաբեր չի դա։ Ամբողջ Հայաստանն էլ ծախել են օտարներին, հիմնականում ռուսներին՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչև ավիացիա»,-ասաց քաղավիացիայի նախկին պետը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը հիմա ավելի վատ վիճակում է, քան, օրինակ, Չեչնիան, որը կարողանում է հարկ եղած դեպքում Ռուսաստանից օգուտներ քաղել։

«Դեռևս 1990-ական թվականներին, երբ Հայաստանն ուներ սեփական ավիաուղիներ, և Ռոբերտ Քոչարյանը չէր սնանկացրել այն, իսկ նրանից հետո էլ Սերժ Սարգսյանը չէր բերել Միկա Բաղդասարովին, որը ոչնչացրեց հայկական ավիացիան, մենք ունեինք բազմաթիվ ուղիղ չվերթներ՝ Փարիզ, Աթենք, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ և այլն, բայց եկան՝ հերը անիծեցին»,- ասաց նա։

Արդյոք հնարավոր չէ՞ ներդրումային միջոցներով վերականգնել այդ ամենը, և Հայաստանի քաղավիացիայի վարչությունը այնպիսի քաղաքականություն որդեգրի, որը նպաստավոր և ապահով ներդրումային միջավայր կստեղծի այս ասպարեզում օտարերկրա ներդրողների համար։ Մեր այս հարցին պարոն Պետրոսյանը արձագանքեց այսպես. «Քաղավիացիայի վարչությունը միակ բանը, որ արել է (էն էլ Էռնեկյանն է արել, քաղավիացիան կապ չունի), այն է, որ գոնե Գյումրիի օդանավակայանից այդ օդի 10.000-ական դրամները հանել են, որ գոնե մի հատ չվերթ էնտեղից կատարվում է, գոնե ի վերջո չմեռավ Շիրակի օդանավակայանը։

Իսկ ընդհանրապես ներդրումների մասին հա էլ խոսում են կառավարությունում, բայց ոչ մի բան չի իրականացվում։ Գողականներին հավաքում ու ասում են՝ ներդրում արեք, մեկ էլ տեսար՝ իմանում ենք ձերբակալել են այդ գողականին. Խի, տենց իշխանությո՞ւն ա լինում։ Կրիմինալի հետ համագործակցում են, ասում են՝ հեսա իրանք մեզ փող կբերեն, էդ ո՞նց, բա հետո էդ կրիմինալների փողերը ո՞նց եք մարսելու։ Ասենք՝ կրիմինալ մարդկանց կգտնեն, կբերեն ու կասեն՝ Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթ կազմակերպիր, հետո էդ մարդն էլ տակ կտա սաղ փողերը, կասի՝ ախպեր ջան, էս ինչ կրակի մեջ ինձ գցեցիք»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում