Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում կայացած «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել, մեկնաբանել է թիմի նորեկ Գարեթ Բեյլի ցուցադրած խաղը:
Հիշեցնենք` Բեյլը փոխարինման է դուրս եկել հանդիպման երկրորդ խաղակեսում:
«Մենք նոր ենք ծանոթանում նրան: Բեյլն աստիճանաբար ընտելանում է «Ռեալ»-ին: Նա ճանապարհի սկզբնամասում է: Կարծում եմ` Գարեթի ինտեգրումն «արքայական ակումբ»-ում հաջող է ընթանում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:








































