Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում կայացած «Բայեր»-ի դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին դուբլ է հեղինակել և 200-ի հասցրել «կարմիր սատանաներ»-ի կազմում իր խփած գոլերի քանակը:
27-ամյա հարձակվողն իր առաջին գոլը խփել է հանդիպման 22-րդ, իսկ երկրորդը` 70-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Ռունին հանդես է գալիս 2004 թվականից:








































