Շիրակի նոր մարզպետ կնշանակվի ՏԿԶ փոխնախարար Արթուր Խաչատրյանը․ Yerkir.am
02 Հունիս, 2017 18:31
Դիտումներ՝ *
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում հաստատեցին տեղեկությունը, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն առաջիկայում հրաժեշտ է տալու պաշտոնին։ Նրա փոխարեն կուսակցությունը նույն պաշտոնում առաջադրելու է տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին։ Վերջինս ունի պետական համակարգում եւ միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ։
Տեղեկացնենք նաեւ, որ Արթուր Խաչատրյանը 2016-ի Ապրիլյան քառօրյային առաջիններից էր, որ ՀՅԴ ջոկատի հետ մեկնաց Արցախ։